«ՓՈՍՏԱՏԱՐ ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ»

Տիգրան Խզմալյանի «Փոստատար Ռուբեն Հախվերդյան» ֆիլմում Ռուբեն Հախվերդյանը ներկայացնում է իր ինքնակենսագրությունը, եւ դրան զուգահեռ հնչում են նրա հեղինակային երաժշտական տեսահոլովակները: Ֆիլմի տեւողությունը 58 րոպե է, նկարահանվել է 2002 թվականին: Օգտագործվում են նաեւ 1991 թվականին նկարահանված կադրեր:

«Ես ինձ փոստատար եմ համարում, որովհետեւ երկնքից իջած ինչ-որ նամակներ եմ փոխանցում ինչ-որ մարդկանց», ասում է Ռուբեն Հախվերդյանը ֆիլմում:

Ըստ նրա, չկայացած գրողներն այսօր մեզ մոտ դարձել են նախարարներ, որովհետեւ ով դառնում է նախարար, մի գիրք է հրապարակում:

«Ես ինձ արհեստական եմ զգում Երեւանում, որովհետեւ ամեն ինչ փոխվել է: Ընկերներիցս ընդամենը մի քանիսն են մնացել», ասում է Ռուբեն Հախվերդյանը:

«Փոստատար Ռուբեն Հախվերդյան» ֆիլմը հեռուստատեսային ֆիլմ է: Տիգրան Խզմալյանը հուսով է, որ այդ ֆիլմը եւ իրենց նկարահանած բազմաթիվ ֆիլմեր շուտով կցուցադրվեն հեռուստատեսությամբ: