Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ

Հասարակություն

Այսօր կեսօրին Երեւանի Խորենացու փողոցի բենզալցակայններից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Բենզալցակայանին կից բենզահորը մաքրելիս բենզինի արտանետած գազերից թունավորվել են հայր եւ որդի Սահակյանները: Մինչեւ շտապօգնության ժամանումը 60-ամյա Մարզպետ Սահակյանը մահացել է , իսկ 38 ամյա Լեւոն Սահակյանը անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց:

Արտակարգ իրավիճակների վարչությունից տեղեկացնում են , որ թունավորման պատճառը բենզին արտանետումներն են եղել, սակայն հայտնի է , որ Լեւոն Սահակյանը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել առաջին եւ երկրորդ աստիճանի այրվածքներով, իսկ գիտակցությունը կորցրել է տրավմատիկ շոկից:

Բժիշկը տեղեկացնում է, որ առանց պայթյունի 30-35 տոկոս այրվածքներ չեն առաջանում: Իդեպ, տղան հիվանդանոցում գալով գիտակցության հայտնել է, որ ինքը բենզահոր է մտել ծխախոտը ձեռքին:

Տղայի կյանքին վտանգ չի սպառնում: