Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՐԱՎԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ ԼՈՒՍԱԲԱՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԿԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ

Հասարակություն

Այսօր կայացավ «Իրավական թեմաներ լուսաբանող լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնագրքի » շնորհանդեսը: Կանոնագիրքը սահմանում է իրավական թեմաներ լուսաբանող լրագրողների կարգավիճակը , իրավունքները, պարտականությունները եւ էթիկայի կանոնները:

Դատական համակարգն ու մամուլը մեկ ընդհանուր խնդիր ունեն` իրականության բացահայտումը, եւ համագործակցությունն անխուսափելի է, հիշեցրեց կանոնագրքի համահեղինակ իրավաբան Դավիթ Խաչատրայանը:

Կանոնագրքի համահեղինակ լրագրողները կոչ արեցին բոլոր լրագրողներին միանալ կոնվենցիային եւ այդ սկզբունքներն պահպանել գործունեության ընթացքում :