Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԵՐԻԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՀԱՅ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ

Տնտեսություն

ԱՄՆ-ն Հայաստանում սկսել է իրականացնել նոր «զոնդաժ»: Ամերիկացիներին այժմ հետաքրքրում է Գառնիի տիեզերական հետազոտությունների կենտրոնը, որին ամերիկյան կողմը երեկ դրամաշնորհ հատկացրեց 275 000 դոլարի չափով:

«Դրամաշնորհի նպատակն առայժմ կոմերցիոն հետազոտությունն է: Դա չի նշանակում, որ NASA-ն ինչ-որ բան պետք է անի կամ չանի»,- տեղեկացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը:

Ամերիկացիները համոզված են, որ տիեզերական հետազոտության ոլորտում Հայաստանում մեծ ներուժ կա: Նրանց նաեւ հետաքրքրում է, թե Հայաստանում ինչ վիճակում է կոռուպցիայի դեմ պայքարը, դեմոկրատիայի հաստատման հետ կապված խնդիրները, փողերի լվացման դեմ պայքարին առնչվող հարցերը:

Ի դեպ Հայաստանի պարտքը ԱՄՆ-ին կազմում է 45 մլն. դոլար: Համաշխարհային Բանկի տված խորհուրդով փորձ էր արվում վերաձեւակերպել այդ պարտքը: Այսինքն` պարտքը ոչ թե վերադարձվել, այլ ԱՄՆ ծրագրերի շրջանակում այդ գումարի սահմանում Հայաստանում իրականացնել էկոլոգիական ծրագրեր:

Հայաստանի պաշտոնյաներին, սակայն, չհաջողվեց խուսափել պարտքի մարումից: «ԱՄՆ օրենքում կա 3 դեպք, երբ հանարվոր է պարտքը վերաձեւակերպել: Ցավոք այդ 3 դեպքերի մեջ մեր դեպքը չմտավ»,- միայն իրեն յուրօրինակ ժպիտով խոստովանեց ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: