Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԱԳԱՀԸ ԳՈՀ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր որոշել էր ծանոթանալ Հայկական զարգացման գործակալության աշխատանքին: Գործակալության տնօրեն Վահագն Մովսիսյանն էլ մանրամասն զեկուցեց նախորդ տարվա աշխատանքի եւ առաջիկա ծրագրերի մասին:

Պարոն նախագահը գոհ է գործակալության աշխատանքից: Ըստ նրա, Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալի աճ է նկատվում:

Արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Տիգրան Դավթյանի համոզմամբ, Հայաստանում ձեւավորվել է բարենպաստ օրենդրական դաշտ օտարերկրյա ներդրողների համար:

Հակառակ սրա, ՀՀ նախագահը կարծում է,որ մեր երկրում առայժմ ներդրումների ներգրավմանը խոչընդոտում են մի շարք խնդիրներ սկսած ավիացիայից, օրենսդրական դաշտից: Նախագահը վստահեցնում է, որ մինչեւ այս տարվա ավարտը Հայաստանի տնտեսության մեջ էական առաջընթաց կնկատվի: