Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԽՈՒՄԲԸ ԿԱՅՑԵԼԻ ԼՂՀ

Քաղաքականություն

Մարտի 11-ին Բուդապեշտում կայացել է Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում որոշվել է, որ ապրիլի 8 - 12 Եվրախորհրդի մոնիտորինգի խմբերը կայցելեն Հայաստան եւ Ադրբեջան: Ապրիլի 8-9-ը խմբերը կլինեն Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում: Այս մասին մեզ հայտնել է ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

ԵԽ ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղ են մեկնելու, քանի որ Ադրեբաջանը ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում բազմիցս Լեռնային Ղարաբաղին մեղադրել էր թմրանյութերի տարածման եւ Ադրբեջանական մշակույթի արժեքները ոչնչացնելու համար:

Հովհաննիսյանը նաեւ տեղեկացնում է, որ հունիսի 12-16 Հայաստանում կայանալու է Եվրախորհրդի բնապահպանության հանձնաժողովի արտագնա նիստը: Նիստի շրջանակներում հանձնաժողովի անդամները կայցելեն Ատոմակայան :