Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԿՍՎԵՑ ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԴԱՏԸ

Հասարակություն

Այսօր սկսվեց կալանավայրերի վարչության նախկին պետ, ԵԿՄ վարչության անդամ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը:
Պետական մեղադրող Կորյուն Փիլոյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը: Ըստ դրա, Մուշեղ Սաղաթելյանը, օգտագործելով բարձրագույն կրթության մասին կեղծ դիպլոմը, զբաղեցրել է բարձր պաշտոններ եւ ստացել գնդապետի կոչում : Չարաշահելով պաշտոնական դիրքը, բռնությունների է ենթարկել տարբեր մարդկանց, այդ թվում Ազգային Ժողովի որոշ պատգամավորների եւ հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալ Միսակ Մկրտչյանին: Մուշեղ Սաղաթելյանը մեղադրվում է նաեւ նույն անձին սրճարանից հրապարակայնորեն հայհոյելով վռնդելու եւ նրա անձի հանդեպ ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար:

Եւ վերջին ամենակարեւոր մեղադրանքը. Մուշեղ Սաղատելյանը մեղադրվում է, որ իբր պարզել է, թե 27-ի հանցագործությունը կազմակերպել են Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը:

Ամբաստանյալի առողջական վիճակը վատ է, հայտարարեց փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը: Նա միջնորդեց փոխել խափանման միջոցը՝ կալանքը: Ամբաստանյալը դատավարության ընթացքին չի խոչնդոտի, - հավաստիացրեց փաստաբանը: Նույն խնդրանքով դատարանին դիմել էին նաեւ ԱԺ-ի մի խումբ պատգամավորներ:
Սակայն միջնորդությունը մերժվեց: