Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Քաղաքականություն

Եվրախորհրդի առաջ Հայաստանի ունեցած պարտավորությունների համաձայն 2003թ-ին Ազգային Ժողով կներկայացվի «Այլընտրանքային զինծառայության մասին» օրինագիծը: Առայժմ օրինագիծն նախնական քննարկման փուլում է:

Օրինագիծը սահմանում է, որ այլընտրանքային զինծառայություն կարող են անցնել միայն գրանցված կրոնական կազմակերպությունների անդամները: Ալյընտրանքային զինծառայության ժամկետը 3 եւ կես տարի է: Պետբյուջե նվազագույն աշխատավարձի 1000-պատիկը մուծելու դեպքում այն կարող է կրճատվել 1 տարով: Այլընտրանքային զինծառայողը ծառայում է զինված ուժերում, սակայն պարտավոր չէ զենք կրել, պահել կամ օգտագործել:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը տեղեկացնում է, որ այս պահին Զինված Ուժերում ընդամենը 7-8 զինծառայող է հրաժարվում զենք կրել: Նա հույս ունի, որ օրինագծի ընդունումը չի նպաստի աղանդավորների աճին: