Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դարձրեք ձեր բիզնեսն առավել հասանելի www.merinfo.am (տեսանյութ)

Բիզնես

«Մեր Սոֆթ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ և աջակցությամբ ստեղծված www.merinfo.am բիզնես պորտալն աննախադեպ է հայկական ինտերնետային ցանցում: Կայքը եզակի է նրանով, որ այստեղ հավաքագրված է ամենամեծ տվյալների շտեմարանը ՀՀ -ում գործող կազմակերպությունների, անհատ մասնագետների, ինչպես նաև թեմատիկ կայքերի վերաբերյալ:

Կայքը օգտագործողին հնարավորություն է ընձեռում սեղմ ժամկետում սպառիչ տեղեկատվություն ստանալ այս կամ այն կազմակերպության, մասնագիտական հարցի կամ երևույթի վերաբերյալ:

Ինֆորմացիոն շտեմարանի այդչափ մեծ լինելը պայմանավորված է նրանով, որ կազմակերպությունների, թեմատիկ հղումների, ինչպես նաև մասնագետների գրանցումն իրականացվում է անվճար:

Ստացված բազմաթիվ շնորհակալական նամակները և առաջարկությունները վկայում են այն մասին, որ www.merinfo.am - ին հաջողվել է լրացնել այն ինֆորմացիայի պակասը, որի կարիքն ուներ թե հայկական ինտերնետից օգտվողը և թե հայ գործարարը:

www.merinfo.am կայքը «Մեր Սոֆթ» ՍՊԸ-ի բազմաթիվ հաջողված ծրագրերից միայն մեկն է: Իր գործունեության երկու տարվա ընթացքում «Մեր Սոֆթ» ՍՊԸ-ն հասցրել է ձեռք բերել վստահելի գործընկերոջ համբավ ՀՀ-ում գործող բազմաթիվ առաջատար կազմակերպություններում` շնորհիվ իր ստեղծած բազմաֆունկցիոնալ, բայց միևնույն ժամանակ հեշտ կառավարվող ծրագրերի:

«Մեր Սոֆթ»-ի ստեղծած Կադրերի կառավարման ավտոմատացված համակարգ, Պահեստի կառավարման ավտոմատացված համակարգ, ատամնաբուժարանի կառավարման ավտոմատացված համակարգ ծրագրերը հեշտացնում են կազմակերպությունների կառավարման գործընթացը և արդեն հաջողությամբ ներդրված են բազմաթիվ հայկական առաջատար կազմակերպություններում: