Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂԻ ԴԵՐՈՒՄ Է

Տնտեսություն

Արտասահմանյան անհատական ներդրումների կազմակերպությունը, որը Միացյալ Նահանգների կառավարական հաստատություն է, ամերիկյան մի ընկերությանն է տրամադրում 4.6 միլիոն դոլար վարկ «Կովկայան ավիաուղիներ» ընկերությանը երկու ինքնաթիռ գնելու համար։ Այս ավիաընկերությունը չարտերային եւ կանոնավոր չվերթներ է իրականացնում Վրաստանից Ադրբեջան եւ Հայաստան։

«Կովկասի, ինչպես եւ ցանկացած այլ տարածաշրջանի տնտեսական զարգացումը պայմանավորված է տրանսպորտային հանգույցից։ Տվյալ նախագիծը՝ Կովկասյան տարածաշրջանում անվտանգ երթեւեկության, տեղացիների համար աշխատատեղերի բացման շնորհիվ հնարավորություն կտա ստեղծել կարեւոր հիմք հետագա զարգացման համար»,- հայտարարել է կազմակերպության տնօրեն Պիտեր Ուոտսոնը։

Կազմակերպությունը 4.6 միլիոն դոլար վարկ է տրամադրելու ամերիկյան «Պասիֆիկ ինտերնեյշնլ հոլդինգս ինքորփորեյշն» ընկերությանը, որը մտադիր է «Էյր Էքսել» ընկերությունից գնել երկու ինքնաթիռ «Կովկասյան ավիաուղիներ» ընկերության համար։