Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑՈՒՅՑԸ

Հասարակություն

Մեր գործադուլը քաղաքական ընդդիմադիր ուժերի պատվիրած քայլը չէ, հայտարարում են Երեւանի թիվ 14 պոլիկլինիկայի բուժաշխատողները: Հիշեցնենք, որ գործադուլի միջոցով նրանք պահանջում են իրենց 17 ամսվա աշխատավարձը:

Այսօր ցուցարարներին ընդունեց վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ Անդրանիկ Հակոբյանը: Ընտրված պատվիրակության անդամները նրան ներկայացրին 3 կետից բաղկացած պահանջ. աշխատավարձի պարտքի ամբողջական մարում, աշխատավարձի բարձրացում՝ սպառողական զամբյուղի մինիմում պահանջներին համապատասխան, պոլիկլինիկաներին հատկացվող գումարում առանձնացնել աշխատավարձը՝ որպես առանձին հոդված: Անդրանիկ Հակոբյանը խոստացավ ցուցարարների պահանջը ներկայացնել վարչապետին:

Ի դեպ այսօր ցուցարարներին պետք է ընդուներ նաեւ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը: Սակայն քանի որ հանդիպմանը չէին մասնակցելու առողջապահության նախարարը, առողջապահական գործակալության պետը եւ ֆինանսների նախարարը, ըստ ցուցարարների պահանջի, բուժաշխատողները մերժեցին Ռոբերտ Նազարյանի հրավերը: