Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գնալը բացասաբար կազդի Սերժ Սարգսյանի իմիջի վրա»

Քաղաքականություն

 

Հոկտեմբերի 14-ին Սերժ Սարգսյանի Թուրքիա գնալ-չգնալը էապես չի ազդի հայ-թուրքական հարաբերությունների վրա: Սա թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի տեսակետն է: Նա կարծում է, որ Թուրքիայում որոշում է կայացվել հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու մասին:

«Այդ որոշումը բխում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրողություններից: Ռուս-վրացական պատերազմից հետո Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահպանելու համար, Թուրքիան որոշել է բացել հայ-թուրքական սահմանը, սակայն այն չի բացվի արագ: Թուրքիան կփորձի հնարավորինս ձգձգել սահմանի բացումը' Հայաստանից հնարավորինս զիջումներ կորզելու համար»,- գտնում  է պարոն Սաֆրաստյանը:  

 Բոլոր դեպքերում, եթե հոկտեմբերի 14-ին հայ-թուրքական սահմանը փակ լինելու դեպքում, թուրքագետը կարծում է, որ  Սերժ Սարգսյանը չպետք է մեկնի  Թուրքիա, քանի որ այդ մասին նա  է հայտարարել. «Դա բացասաբար կազդի նրա իմիջի վրա»:   

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում ասելով' թուրքագետը նկատի չունի միայն սահմանի բացումը. «Դա  առաջին հերթին նորմալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է: Մինչ օրս, Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարել է  ճնշման հարկադրման քաղաքականություն, սակայն «Ճանապարհային քարտեզը» ստորագրելով, որտեղ որեւէ պայման չկա, ԼՂ-ի մասին չի հիշատակվում, Թուրքիան ցույց տվեց, որ սկզբունքորեն պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել»:

Միաժամանակ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում, է որ Թուրքիայի վարչապետի եւ մյոսւ բարձարստիճան պաշտոնյաների հայտարարությունները հակասում են «Ճանապարհային քարտեզի» սկզբունքների իրականացմանը. «Այս առումով ես հասկանում եմ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե եթե հայ-թուրքական սահմանը չբացվի նա հոկտեմբերի 14-ին, չի գնա Թուրքիա: Մինչ այդ հայկական կողմից նման կտրուկ հայտարարություններ չէին եղել, եւ Թուրքիան դրան չարձագանքեց»: