Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոհարները կեղծ են

Քաղաքականություն

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը ցանկալին իրականություն ներկայացնելու պատրանքով է տարված, իսկ նրա մտքի վերջին գոհարները կրկին վկայում են գործընթացից նրա անտեղյակության մասին»,-այսպես է մեկնաբանել ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը Մամեդովի հայտարությունը, թե Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում զիջումներ անելու նպատակով: