Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԼՈՒԾԵՆ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Տնտեսություն

Աշխատենք համատիրությունների հետ, որ լուծենք Հայաստանում էներգախնայողության հարցերը: Այս տարբերակով բնակչության ջերմամատակարարման հոգսերը փորձում են լուծել Միացյալ նահանգների միջազգային զարգացման գործակալության փորձագետները:

Մունիցիպալ էներգախնայողության ցանցի ծրագիրը Հայաստանում փորձում է իրականացնել Էներգախնայողության Ալյանս կազմակերպությունը:
Ըստ ծրագիրի ղեկավարների, Հայաստանում այն իրականացնելն այնքան էլ դյուրին չէ, քանի որ այսօրվա դրությամբ համատիրությունները կայացած չեն:

Ներկայումս կազմակերպությունը փորձեր է անում շատ թե քիչ ձեւավորված համատիրություններին ծանոթացնել էներգախնայողության սկզբունքներին: