Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՅՑԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Քաղաքականություն

2001 թ-ին աշխատանքների վերաբերյալ քաղաքապետի զեկույցը նախագահին չբավարարեց: Ռոբերտ Քոչարյանը նկատեց , որ բաց է թողնված ‘մրցույթով վաճառված հողատարածքներից ստացված եկամուտի հարցը: Հողատարածքների վաճառքից ստացված գումարները ճիշտ կլինի տրամադրել համայնքներին, - կարծում է Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահին անհանգստացնում է անավարտ շինարարությունների խնդիրը: Նախատեսված կապիտալ շինարարություններն ավարտին հասցնելու, Երեւանը շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու դեպքում, անշարժ գույքը Երեւանում միանգամից մի քանի անգամ կթանկանա, - համոզված է նախագահը: Ռոբերտ Քոչարյանը պահանջեց այսօր իրեն հստակ հայտնել, թե Երեւանը երբ է հնարավոր ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Նախագահն առաջարկեց աշխատանքից ազատել պոլիկլինիկաների` աշխատավարձ չվճարող գլխավոր բժիշկներին: