Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

80 բողոք

Պաշտոնական

Ֆինանսական համակարգի Հաշտարարի գրասենյակն իր գործունեության երկրորդ եռամսյակում ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 80 բողոք: Ֆինանսական կազմակերպություններին չվերաբերող Գրասենյակի ստացած քաղաքացիների զանգերն ու այցելությունները բազմաթիվ են:  Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ութսուն բողոքներից քառասունինը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից (հաճախորդների մի մասը իրավաբանական անձինք են, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ և ըստ էության չեն պարունակում գույքային պահանջ):

Հաշտարարի քննությանը ենթակա 30 բողոքներից 9 երկրորդ եռամսյակում ստացվել են գրավոր տեսքով, որոնցից 8-ն ընդունվել են քննության: Քննության ընդունած 8 պահանջներից 2-ի վերաբերյալ կայացվել է պահանջը մերժելու վերաբերյալ որոշում, 2 պահանջները բավարարվել են' Հաշտարարի միջամտությամբ հաճախորդին և կազմակերպությանը հաշտեցնելու միջոցով, իսկ մնացած չորս պահանջները դեռևս գտնվում են քննության գործընթացում:

Հաշտարարի քննությանը ենթակա 30 բողոքներից տասնինը գրավոր չեն ներկայացվել Հաշտարարի քննությանը: Նշված տասնինը բողոքները ներկայացրած հաճախորդներից 2-ը բանավոր դիմել են Հաշտարարի գրասենյակ, որոնց Գրասենյակի աշխատակիցները պարզաբանել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև օգնել են շարադրել կազմակերպությանն ուղղված բողոք-պահանջները: Այդ  բողոք-պահանջներում նշվել է, որ հաճախորդը պատրաստվում է դիմել Հաշտարարի գրասենյակ: Սրա արդյունքում նշված 2 բողոքները բավարարվել են կազմակերպությունների կողմից' առանց Հաշտարարի միջամտության: Վերոնշյալ տասնութ բողոքներից երկուսն արդեն իսկ ընդունվել են քննության Հաշտարարի կողմից հուլիս ամսվա ընթացքում, մնացած 17 պահանջների քննությունը Հաշտարարի լիազորությունների շրջանակում են, սակայն հաճախորդները նախապես սահմանված կարգով իրենց բողոք-պահանջները չեն ներկայացրել ֆինանսական կազմակերպությանը: Գրասենյակի աշխատակիցներն օգնել են վերջիններիս ձևակերպել իրենց պահանջները և ներկայացնել ֆինանսական կազմակերպությանը: