Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է 5,1 ՄԼՆ ԵՎՐՈ ՎԱՐԿ

Տնտեսություն

Փոքր եւ միջին ձեռներեցությանը աջակցման ծրագրի շրջանակներում Գերմանիայի կառավարությունը KFW բանկի միջոցով Հայաստանին կտրամադրի 5,1 եվրո վարկ: Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Հանց Վուլֆ Բարտելսը եւ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Վարկը տրամադրվում է 40 տարի ժամկետով՝ 0,45% տոկոսադրույքով: Գերմանիայից ստացվելիք 5,1 միլիոն եվրոն Կենտրոնական Բանկը մրցույթով ընտրված 4 բանկի՝ «Անելիքի», Հայգյուղփոխբանկի, Ագրոբանկի եւ Հայէկոնոմբանկի միջոցով տրամադրելու է փոքր եւ միջին ձեռներեցներին: