Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԵՐՈՍԱԿԱՆ» ԱՌՕՐԻԱՅԻՑ

Տնտեսություն

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Կամո Արեյանը ապրիլի 17-ի բրիֆինգում հայտնեց, որ կառավարությունը որոշում է ընդունել Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերի սահմանամերձ մի շարք համայնքներին, որոնց հողատարածքները անօգտագործելի են, տրամադրել 17,9 մլն. դրամ: Դա այն գումարն է, որը պետք է գանձվեր այդ համայքների բյուջեներ հողի հարկի գծով: Բացի այդ, իրավունք է տրվում այդ համայնքների բնակիչներին իրենց այդ հողամասերը փոխարինել օգտագործելի տարածքներով:

Նա հայտնեց, որ ՀՀ-ում նման 49 համայնքներ կան, որոնց հողատարածքները մարտական գործողությունների հետեւանքներով անօգտագործելի են մնում, եւ գործում է միջգերատեսչական հանձնաժողով այդ խնդիրները կարգավորելու համար: Մասնավորապես Պաշտպանության նախարարությունը իրականացնում է ականազերծման աշխատանքներ, իսկ ականազերծված տարածքների մասին տվյալներ Կամո Արեյանը նշեց, որ լիազորված չի հայտնելու, սակայն այդ գործում առաջընթաց կա:

Նշվեց, որ կառավարությունը որոշում է ընդունել1997թ. Նոյեմբերյանում տեղի ունեցած երկրաշարժի տուժածների բնակարանային կարիքները բավարարելու մասին:

Տարածքային կառավարման փոխնախարարը տեղեկացրեց, որ գարնանային ջրհեղեղների պատճառած վնասները գնահատելու ու ակտավորելու նպատակով մարզերում հանձնաժողովներ են ստեղծվել, եւ նախնական գնահատականներով վնասը կազմում է 1,5 մլրդ դրամ: