Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ԹԻՎ 1 ԽՈՉԸՆԴՈՏ

Տնտեսություն

Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար թիվ 1 խոչընդոտ է հանդիսանում կոռումպացված դատական համակարգը: Այս կարծիքին է Ալֆա + խորհրդատվական ընկերության տնօրեն Ալեքսանդր Պողոսյանը:

Հայկական Զարգացման գործակալությունն այսօր հրավիրել էր 15 խորհրդատվական գործակալությունների ներկայացուցիչներին՝ որպեսզի վերջիններս առաջարկեն տնտեսության զարգացման ծրագրեր: Ցավոք ծրագրեր այսօր չառաջարկվեցին, ներկաները միայն արտահայտեցին ներդրումների վերաբերյալ իրենց կարծիքը:

Հայկական զարգացման գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանի հավաստմամբ, Հայաստանը ԱՊՀ միակ երկիրն է, որն ամենահարմարն է ներդրումներ կատարելու համար, հատկապես սննդի վերամշակման, քիմիայի եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում: