Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵ՞Լ ԹԵ ՈՉ

Քաղաքականություն

Ջրամատակարարման ներքին ցանցը քայքայված է: Իսկ ծառայությունների որակը ոչ մի հեգնանքի անգամ չի դիմանում: Այսպես ջրային պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտրիոսյանը սկսեց նոր Ջրային օրենսգրքի ներկայացումը ԱԺ-ում: Նոր օրենսգիքը հնարավորություն կտա, ըստ Մարտիրոսյանի, լուծել այս խնդիրները, ինչպես նաեւ մեզանից յուրաքանչյուրին հուզող շուրջօրյա ջրամատակարարման հարցը:

Այսօր բնակչության պարտքը խմելու եւ ոռոգման ջրի համար անցնում է 30 մրլդ դրամից: Օրենսգիրքը թույլ կտա, ըստ Գագիկ Մարտիրոսյանի, չկուտակել նոր պարտքեր:

Չի բացառվում, որ ջրի սակագինը էլի կբարձրանա, սակայն ջրային պետական կոմիտեի նախագահը պնդում է, որ պետությունը միշտ մտածում է քաղաքացու մասին: