Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՉԵՆ ՏԱՐՎՈՒՄ

Տնտեսություն

Պարտքի կարգավորման մասին համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանին հայկական ձեռնարկությունների փոխանցման մասին բանակցություններ ներկայումս չեն տարվում: Այսօր այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նրա խոսքերով, 2001 թ-ի դեկտեմբերի 29-ին նախաստորագրված Ռուսաստանին Հայաստանի պարտքի կարգավորման մասին համաձայնագիրը պետք է հաստատվի Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների կողմից: