Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա Երեւա՞ նն է (տեսանյութ)

Հարցազրույց

Բլից-զրույց երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ,որը նաեւ ՀՅԴ ցուցակով ավագանու թեկնածու է:

-Երկու մարդ երկու մասի են բաժանել ժողովրդին, նկատի ունեմ կուսակցությունները, որոնք շատ փող ունեն, որտեղ օլիգարխները շատ են, իշխանությանը մոտիկ գտնվող մարդիկ շատ են. մեկը Բարգավաճն է, մյուսը Հանրապետականը: Ժողովուրդը բաժանել են, իրենք էլ տան իրար սատկացնեն` մոռանալով, որ վերեւները իրար հետ ներքին խոսակցություններ էլ կունենան. քաղաքականությունը իրենց համար բիզնես է, ոչ մեկը չի ուզենա իր անձնական հարստությունները կորցնել:

-Հույս ունե՞ ք, որ ինչ-որ բան կփոխվի ընտրությունների արդյունքում:

-Այն, որ մենք ապրում ենք անարդար երկրում, պարզ է բոլորին: Ինչքան դեբիլ պիտի լինի մարդ, որ չհասկանա` ինչ անարդար երկիր է: Եւ ես բոլորովին հույս չունեմ, որ ինչ-որ բան մոտակա ժամանակ կփոխվի: Վստահ չեմ, որ Արծվիկը կանցնի, բայց ես կանգնում եմ այն մարդկանց կողքին, ովքեր ավելի քիչ ձայն են հավաքում:
Եվ ընդհանրապես, համակարգը պիտի ամբողջովին փոխվի, կապ չունի ՀՀԿ է, թե ԲՀԿ: Բայց եթե այդ երկուսի միջից ես ընտրություն անեի, կընտրեի ՀՀԿ-ին: ԲՀԿ-ի մեջ ես ընկերներ ունեմ, ՀՀԿ-ն ես կուսակցություն չեմ համարում, դա իմ մտերիմ ընկերոջ ստեղծած կուսակցությունն է` Աշոտ Նավասարդյանի, որը շատ լավ տղա էր, բայց կիսագրագետ մարդ էր, եւ այնտեղ, այդ կուսակցություն ամեն տեսակ մարդ մտավ` ավելի շուտ կոմֆորմիստական կուսակցություն է, եւ անկախ դրանից ես ասում եմ, եթե ընտրվելու է այդ երկուսից մեկը` Քուշկյանը կամ Բեգլարյանը, ես իհարկե իմ ձայնը կտամ Գագիկին, որովհետեւ շատ բարձր կարծիքի չեմ Քուշկյանի հայերենի մասին, հայերեն մտածելու մասին: Կոմֆուցիոսը ասել է. «Եթե ուզում եք պետություն ստեղծել պետք է մոտենալ բառերի նախնական իմաստին»: Քուշկյանը վերջերս որ ելույթ ունեցավ, նրա որեւէ նախադասություն շարահյուսորեն հայերեն չէր, ինչպե՞ ս կարելի է վստահել մի մարդու, որը հայերեն չի խոսում, նա մի նախադասության մեջ 3 անգամ առաջնորդ բառն օգտագործեց եւ այնքան ոգեւորությամբ ու խանդավառությամբ էր այդ բառն արտասանում` մեր առաջնորդը, որ դրանից հետո մնում էր միայն ասել «Հայ հիտլեր»:

-Իսկ Գագիկ Բեգլարյանը հայերե՞ ն է խոսում:

-Գագիկ Բեգլարյանը գուցե գրական չի խոսում, բայց նրա շարահյուսությունը հայերեն է, համենայն դեպս, նրան անձամբ ճանաչելով~ ես գիտեմ, որ կգա տեղը , որ ձեռքը գետնին կխփի, կասի`եղբայր, ինչքա՞ ն կարելի է, պետք է ինչ-որ բան փոխել:

-Քանի որ խոսեցիք հայերենից` Լեւոն Տեր-Պետրոսյանի հայերենը ձեզ դուր չի՞ գալիս:

-Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում է մեռյալ հայերենով, անտիկվար հայերենով եւ նա կարողանում է մարդկանց ներշնչել մի բան, որ ինքը շատ խելոք եւ շատ խորը անձնավորություն է, նա դա կարողանում է անել պաուզաների միջոցով. նրա ամենախելոք մտքերը պաուզաներն են, իմ կարծիքով:

-Հունիսի 1-ին ձեր սիրած Երեւանին ի՞ նչ եք մաղթում:

-Օ, եթե ինձ ընտրեին քաղաքապետ, ես չէի մաղթի, ես կանեի: Ճիշտ է, տորթի պես չեմ կարող բոլոր շենքերը կտրել եւ 5 հարկանի սարքել, բայց... Որեւէ տեսակետից, որ նայեք, սիմվոլիկ իմաստով, վերջին տարիներին դրված արձանները` Այվազովսկի, Սարոյան, Արամ Խաչատրյան, դրանք գավառական մակարդակի, ոչինչ չասող արձաններ են, լավագույն արձանն այսօր Թամանյանի արձանն է, որը արդեն երկրորդ իմաստն է կարծես ստացել ու զարմացած ասում է` արդյո՞ ք սա իմ գծած Երեւանն է: Մեր դժբախտությունները սկսեցին մետրոյից, մեծամոլությունից, որ մեծ շենքեր սկսեցին կառուցել, ասենք Համալիրը, ես կուզենայի, որ տրամվայները էլի ինեին, եւ լիներ 500 հազարանոց քաղաքը, որ նախագծել էր Թամանյանը. սարքեցին 1 միլիոն եւ դա դարձավ մեծ գլխով փոքր մարմնով մի այլանդակ հանրապետություն: Այսինքն, սրանից շատ ու շատ առաջ են սխալները սկսվել: Իմ երգի խոսքերը դաշնակցությունն օգտագործել է, սա Երեւանն է` մոռանալով ինձ հարցնել, ես կուզենայի հարցական դնել այդ նախադասության վրա է` սա Երեւա՞ նն է, եւ կարծում եմ, որ մենք այստեղ մեր տանը չենք:

Զրուցեց Դիանա Մարկոսյանը