Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՂԱԶԱՐԱՎԱՆԸ ՉՈՒՆԻ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔ

Մարզեր

Դեռեւս 5-րդ դարում հիմնված Նազրվան, ներկայիս Ղազարավան գյուղի թվով 110 աշակերտներ 1988 թվականի երկրաշարժից մինչ օրս տեղավորվել են գյուղապետարանի շենքում: Երկրաշարժից հետո շենքը համարվում է վթարային:

Ըստ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կազմած նախագծի, նոր շենք ունենալու համար անհրաժեշտ է 140 հազար դոլար: Հիմնադրամը պատրաստ է այդ գումարը տրամադրել, եթե դրա 10 տոկոսը ներդրվի գյուղացիների կողմից: Ըստ գյուղապետի, բնակիչների միակ զբաղմունքը հողագործությունն է. նրանք դպրոցաշինությանը կարող են նպաստել միայն աշխատուժով: