Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեն ուզում տեղափոխվել (տեսանյութ)

Մարզեր

Արմավիրի մարզի Մեծամորի պոլիկլինիկայի անձնակազմը բողոքում է:

Պոլիկլինիկան տեղափոխում են Արմավիրի հիվանդանոցի մասնաշենք:
Մանկաբույժ Ալվարդ Ղարիբյանը համոզված է, որ պոլիկլինիկայի տեղափոխման դեպքում, աշխատելն անհնար կլինի: Յուրաքանչյուր հիվանդ բուժզննում անցնելու համար պետք է անցնի 1կմ-ից ավել ճանապարհ:

«Որակի թիվ մեկ ասպեկտը` մատչելիությունն է, մասնավորապես աշխարհագրական մատչելիությունը: Տեղափոխումը մեծ դժվարություններ կառաջացնի երեխաների պրոֆիլակտիկ պատվաստում կազմակերպելու հարցում: Ընդգրկվածությունը մեզ մոտ 100 տոկոս է` ինչին նպաստել է նաեւ աշխարհագարական մատչելիությունը»,- ասում է մանկաբույժը:

Բժիշկները չեն հավատում, որ տեղափոխությունը ժամանակավոր է: Նրանք մտավախություն ունեն, որ ոչ միայն հետ չեն գալու հին շենք,այլեւ կարող է այս պատրվակով կրճատվեն եւ կորցնեն աշխատանքը: