Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

"Ինգո Արմենիա"-ն առաջարկում է (տեսանյութ)

Բիզնես

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ` ՎՃԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԻՇՏ

Ավտովթար, տարերային աղետ, կենցաղային անփութություն կամ խողովակների անսարքություն, դժբախտ պատահար ու դրանց պատճառով առաջացած անսպասելի առողջական խնդիրներ, գույքային վնաս, մի խոսքով ` անկանխատեսելի, երբեմն` անելանելի իրավիճակներ, որոնց պետք է դիմակայել:

ԻՆՉՊԵ՞Ս

Շատերի համար պատասխանը մեկն է` "Ինգո Արմենիա" ապահովագրական ընկերության օգնությամբ:

Հուսալիություն, կայունություն, վստահություն: Սա է "Ինգո Արմենիայի" ամենահակիրճ բնութագրումը: Հաշվետվությունները ցույց են տալիս, որ "Ինգո Արմենիան" այսօր Հայաստանում հավաքագրում է ամենաշատ ապահովագրական պրեմիաները եւ վճարում ամենաշատ հատուցումները: Միեւնույն ժամանակ հատուցումների գումարը չի անցնում կրիտիկական այն սահմանը, որը վտանգում է ընկերության ֆինանսական կայունությունը:


Բարդ իրավիճակներում մի դիմեք ձեր ազգականներին կամ մտերիմներին, մի ծախսեք ձեր խնայողությունները: Վստահե'ք Ինգո Արմենիային, եւ հնարավորինս սեղմ ժամկետներում ձեր կրած վնասների դիմաց կարող եք ստանալ լիարժեք փոխհատուցում:

Ինգո Արմենիան հանդիսանում է միջազգային խոշորագույն "INGO Group" խմբի անդամ, որի կազմում ընդգրկված են այնպիսի հեղիանակավոր ընկերություններ, ինչպիսիք են`

ՙԻՆԳՈՍՍՏՐԱԽ՚ Ռուսաստան
ՙԻՆԳՈՍՍՏՐԱԽ ԼԱՅՖ՚ Ռուսաստան
ՙՍՈՖԱԳ՚ Գերմանիա, Ավստրիա, Մեծ Բրիտանիա
ՙԳԱՐԱՆՏ՚ Ավստրիա, Շվեյցարիա
ՙԻՆԳՈ ՆՈՐԴ՚ Ֆինլանդիա
ՙԻՆԳՈ Ուկրաինա՚ Ուկրաինա
ՙԲելԻնգոստրախ՚ Բելառուս
ՙԿԻՐԳԻԶԻՆՍՏՐԱԽ՚ Ղրղզստան
ՙԻՆԳՈ ՈՒԶԲԵԿԻՍՏԱՆ՚ Ուզբեկստան

Խմբի ընդհանուր կանոնադրական կապիտալը կազմում է շուրջ 2.5 մլրդ ԱՄՆ դոլար: Այս թիվը խոսում է այն մասին, որ պատահարների դեպքում ընկերությունը առանց դժվարության ի վիճակի կլինի բավարարել բոլոր հայտերը եւ հատուցումներ տրամադրել բոլոր ապահովադիրներին: Հատուցումները ոչ մի դեպքում չեն ուշանում: Հատուցման մեխանիզմը մշակված է այնպես, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրվելուց մեկ-երկու օրվա ընթացքում հաճախորդները ստանում են իրենց հատուցումները:

"Ինգո Արմենիայի" յուրաքանչյուր հաճախորդ վստահ է, որ "Վճարում ենք միշտ" կարգախոսը միայն գեղեցիկ բառակապակցություն չէ, այլ խոստում, որի իրական լինելն ապացուցում են տարիների կենսագրությունը, փորձառությունն ու "Ինգո Արմենիային" վստահող կազմակերպությունների, արտադրական ձեռնարկությունների, միջազգային կառույցների ավելի քան 2000 հաճախորդները:


"Ինգո Արմենիան" առաջարկում է ապահովագրության ճկուն մեխանիզմներ: Մասնավորապես, տրանսպորտային միջոցների ապահովագրական ծրագրով ապահովագրական ընկերությունը հնարավորություն է տալիս ապահովագրել տրանսպորտային միջոցներ անկախ արժեքից, տարիքից, վիճակից:

Ինգո Արմենիան առաջարկում է ապահովագրություն`

  • Տրանսպորտային միջոցների
  • Բժշկական
  • Գույքի
  • Ընդհանուր պատասխանատվության
  • Մասնագիտական պատասխանատվության
  • Բեռների
  • Բանկային ռիսկերի
  • Արտասահման մեկնողների
  • Դժբախտ պատահարներից
  • Շինմոնտաժային ռիսկերից

Վերջին 5 տարիներին "Ինգո Արմենիա" ապահովագրական ընկերությունը զբաղեցրել է առաջին հորիզոնականը ապահովագրական մի շարք ցուցանիշների գծով.

2008թ.-ին ընկերությունը հավաքագրած ապահովագրավճարների և վճարած հատուցումների գծով զբաղեցրել է առաջին հորիզոնականը Հայաստանում:

Այս տարվանից ընկերությունը սկսում է նոր ծրագիր` մուտք է գործում Հայաստանի բոլոր մարզեր: Այսուհետ, "Ինգո Արմենիայի" հոգատար վերաբերմունքն ավելի մոտ կլինի Հայաստանի մարզերի բնակիչների համար:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ 12 ՏԱՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

ԻՆԳՈՐ ԱՐՄԵՆԻԱ` ՎՃԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԻՇՏ