Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԼԸ ԲՈՅԿՈՏ ՉԵՔ ՏԵՍԵԼ

Քաղաքականություն

Այսօր ԱԺ-ն առանց եռօրյայի օրակարգը հաստատելու սկսեց քվեարկել անցյալ շաբաթվա արտահերթ նիստում քննարկված մի շարք օրինագծեր: Մինչեւ անօրինականության բացահայտումը ընդդիմադիր մի շարք պատգամավորներ ամեն օրինագծից առաջ վերցնում էին 20 րոպեանոց ընդմիջում:

Սպասվում էր, որ նույն կերպ նրանք կվարվեն «Լրատվության մասին» օրինագծի քվեարկության ժամանակ: Սակայն ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն այդ օրինագիծն ընդհանրապես չդրեց քվեարկության:

Ինչու՞: «Որպեսզի հերթական 20 րոպեանոց հանգստի հնարավորությունից զրկվեն նրանք, ովքեր ուղղակի եկել են ստեղ հանգստանալու»,-արդարացավ պարոն Թորոսյանը:

20 րոպեանոց ընդմիջումները հրաժարվեց բոյկոտ անվանել «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի անդամ Գրիգոր Հարությունյանը: «Այ, բոյկոտը փետրվար ամսին էր, երբ մենք գալիս էինք նիստերի, իսկ իրենք չկային»,-ասաց պարոն Հարությունյանը: