Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԵՑՑԵ ԱԶԱՏ ԽՈՍՔԸ

Քաղաքականություն

Ազատություն ազատ խոսքին, Ազատ խոսք, Ոչ գրաքննությանը, Հանել շրջանառությունից «Զլ» մասին օրենքի նախագիծը, այս եւ նման բովանդակությամբ պաստառներ են փորձել Աժ մտցնել մի խումբ լրագրողներ, սակայն պահակակետում դրանք առգրավվել են:
Ի դեպ, ոստիկանները մանրամասն զննել են լրագրողներին, ստուգելով անգամ նրանց ներքնաշորերը:

Աժ շենքի, Դեմիրճյան հատվածում հավաքված լրագրողներին, սակայն, այդ բանը չէր սպառնում: Թեեւ շենքը պահպանում էին ոստիկանները, սակայն բողոքի ակցիան ակտիվ ընթանում էր, ուղեկցվելով նույնաբովանդակ պաստառների եւ ժամանակ առ ժամանակ` «ոչ գրաքննությանը», լրագրողների բացականչությամբ:

Աժ նիստերի դահլիճում գտնվող լրագրողներից, ցուցարարները տեղեկացվում էին, թե ինչ փուլում է քննարկումը: Նշվեց, որ Վազգեն Խաչիկյանը խանդավառորեն քարոզել է ուշադրություն չդարձնել ցուցարարների ներկայությանը եւ ընդունել «Զլ» մասին օրենքի նախագիծը: Պիկետի մասնակից լրագրողներից մեկն այդ առթիվ կատակեց` «ընկեր Խաչիկյան ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան»:

Բողոքի ակցիան ուղեկցվում էր ելույթներով, մասնավորապես նշվում էր որ խախտվել է նախնական պայմանավորվածությունը իշխանությունների հետ, ըստ որի հիշյալ օրենքի նախագիծը պետք է խորհրդարան մտնի նոր ԱԺ խորհրդարան ձեւավորվելուց հետո:

Եւ քանի որ մեր իշխանության քայլերն անքննելի են, դրա համար ցուցարարները կոչ արեցին պատգամավորներին ձեռնպահ մնալ հակաժողովրդավարական նախագիծն ընդունելու «գայթակղությունից»: Ցուցարաները հայտարարեցին` «մենք թույլ չենք տա որեւէ միլիմետր նահանջ ազատ մամուլի կայացումից»: