Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՆՀՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ

Քաղաքականություն

Հակառակ իշխանությունների կանխատեսումներին, Մատենադարանի հրապարակը վերստին մարդաշատ էր: ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների հետ այդպես էլ չհամակերպվող հազարավոր քաղաքացիները հավաքվել էին հայտարարելու, որ վճռական են եւ պայքարելու են մինչեւ վերջ:

«Սարգսյանների ընտանիքը ոչ մի կապ չունի Տիգրան Նաղդալյանի սպանության հետ»,- ամբիոնից հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արամ Սարգսյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ իր նպատակը անձնական հարցերը հրապարակացնելը չէ, այլ այն, որ «նախագահը լինի ընտրված, իսկ իշխանությունը մտածի ժողովրդի մասին»:

Արամ Սարգսյանը կարծում է, որ եթե ժողովուրդը հավատա, ապա «Քոչարյանի պաշտոնանկությունը շատ շուտով կլինի»:

Ստեփան Դեմիրճյանը եւս հավատացրեց, որ այս հանրահավաքներն ու երթերը արդյունք են տալու, եւ «երկրում արդարարություն եւ սահմանադրական կարգ է հաստատվելու»:

Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 4-ին, ժամը 17-ին: