Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-Ն ԿՈՄԼԵՄԵՆՏԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐՈՒՄ ՀՀ ԿԸՀ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ

Քաղաքականություն

ՀՀ նախագահի ընտրություններից հետո, ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար Հայաստանին խոստացած 1 միլիոն դոլարը տրամադրել: ԿԸՀ լրատվական ծառայությունից այսօր մեզ տեղեկացրեցին, որ այս լուրերը չեն համպատասխանում իրականությանը:

«Խոսքը Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյի այն հայտարարության մասին է, որը նա կատարեց օդանավակայանում՝ թափանցիկ քվեատուփերի Երեւան ժամանման ընթացքում: Պարոն դեսպանն ասաց, որ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար ԱՄՆ 1 միլիոն դոլարի աջակցություն է նախատեսել», - ասաց Լիլիթ Սեդրակյանը:

Սեդրակյանի ասելով՝ օգնությունը ոչ թե դրամական, այլ տեխնիկական աջակցության տեսքով է եղել, որի մի մասն Հայաստանն արդեն ստացել է: ԿԸՀ լրատվական ծառայության պետը նաեւ վստահեցրեց, որ օրերս ԿԸՀ կատարած այցի ընթացքում, պարոն Օրդուեյը խոստացել է աջակցությունը շարունակել նաեւ խորհրդարանական ընտրություններում: