Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«EuroNews»-ով Ֆիլմ Հայաստանի մասին

Հասարակություն

«Հայաստանի Եվրոպական Ընկերներ» կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն «EuroNews»-ը այսօրվանից հեռարձակելու է զեկույց Հայաստան-Եվրամիություն (ԵՄ) հարաբերությունների մասին: 10 րոպե տեւողությամբ զեկույցը հաջորդ շաբաթ կհեռարձակվի մի քանի անգամ:

«Հայաստանի Եվրոպական Ընկերներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Միքայել Կամբեկը այս կապացությամբ հաղորդագրության մեջ ասել է. «Մենք շատ ուրախ ենք, որ EuroNews-ը գիտակցում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների քաղաքական կարեւորությունը:

Հայաստան-ԵՄ հարաբերություններն էլ ավելի զարգացած են, քան հասարակությունն է կարծում եւ դրանք հանդիսանում են առանցքային ռեսուրս ողջ Հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղության, կայունության եւ բարեկեցության համար»:

Զեկույցն առաջին անգամ կհեռարձակվի այսօր' Հայոց ցեղասպանության օրը, եւ կանդրադառնա Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հավանական հաշտեցմանը:

Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, զեկույցը անդրադառնում է «Հայաստանի Եվրոպական Ընկերներ» կազմակերպությանն եւ ցույց է տալիս, որ այդ հարաբերությունները աջակցություն են ստանում քաղաքացիական հասարակության կողմից: