Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ, ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ԼՌՈՒՄ

Քաղաքականություն

Երկուշաբթի՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում քվեարկության է դրվելու «Զանգվածային լրատվության մասին» հակաժողովրդական օրենքի նախագիծը:

Մամուլի ազգային ակումբը վճռականորեն պնդում է՝ «Ո՛չ գրաքննությանը» եւ շարունակում է բողոքի զանգվածային միջոցառումները օրենքի նախագիծը շրջանառությունից հանելու պահանջով:

Ըստ այդմ՝ ՄԱԱ-ն գործընկերներին, խոսքի եւ ազատության կողմնակիցներին հրավիրում է մասնակցելու երկուշաբթի՝ մարտի 31-ին, ժամը 11:30-ին Ազգային ժողովի Բաղրամյան մուտքի մոտ կազմակերպվող բողոքի ակցիային:

Մամուլի ազգային ակումբ