Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԱՀՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՂԱՐԱԲԱ

Քաղաքականություն

Կիրակի Ստեփանակերտում կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դե Սյուրմենը «չափազանց արդյունավետ եւ հետաքրքիր է» անվանել հանդիպումը Ղուկասյանի հետ: Նա նշել է, որ «համանախագահները առանց Լեռնային Ղարաբաղի հետ խորհրդակցելու չեն կայացնում ոչ մի որոշում»: Խոսելով ղարաբաղյան կողմի՝ բանակցություններին մասնակցելու հեռանկարների մասին, Ֆիլիպ դե Սյուրմենն ասել է, որ այս հարցը կքննարկվի Վիենայում, որտեղ միջնորդները ԵԱՀԿ ործող նախագահին կզեկուցեն տարածաշրջան կատարած իրենց այցի վերաբերյալ:

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը վստահություն հայտնեց, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղը կմասնակցի բանակցություններին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում օտարերկրյա ուժերի տեղակայման հնարավորության մասին հարցին, ԼՂՀ նախագահն ասել է, որ «ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահները գիտակցում են, որ դա կարող է միայն սրել իրավիճակը»: