Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միացան ցեղասպանության հիշատակմանը

Պաշտոնական

Սոֆիայի քաղաքային խորհուրդը ապրիլի 16-ին հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

«1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի ոչնչացումը, ինչպես նաեւ նրանց զանգվածային վտարումը եւ տեղահանումը, որն իրականացվել էր երիտթուրքական կառավարության կողմից, ապացուցված պատմական փաստ է:

Այս գործողությունները դիտարկվում են որպես ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ եւ լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիաներին:

Համաձայն բուլղար ժողովրդի մարդասիրական ավանդույթների, Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայ եւ բուլղար ժողովուրդների ընդհանուր ճակատագրի, մենք' մայրաքաղաքի խորհրդի պատգամավորներս, հայտնում ենք մեր համամասնակցությունը եւ համակրանքը Բուլղարիայում բնակվող հայ համայնքին, ինչպես նաեւ միանում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը ապրիլի 24-ին»-ասված է հուշագրում: