Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՌԱՑԵՔ ԻՐԱՔԻՑ

Քաղաքականություն

Մարտի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան առջեւ ընդդեմ Իրաքի նկատմամբ ագրեսիայի բողոքի ակցիա էր կազմակերպել Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Կարմիր դրոշներ, հակամերիկյան ու հակապատերազմական ցուցապաստառներ բռնած մասնակիցները դատապարտում էին ամերիկյան ագրեսիան, պահանջում վերջ տալ այն, վանկարկում »Հեռացե՛ք«, »Խաղաղություն« եւ իրենց զորկացությունը հայտնում Իրաքի ժողովրդին: