««Ա1+»-ը վերածվել է սիմվոլի»

«Երեւանի ցանկացած մտածող բնակիչ 7 տարի շարունակ հեռուստացույց միացնելիս զգացել է «Ա1+»-ի կարիքը»,- կարծում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նրա կարծիքով` այսօր բոլոր հեռուստաընկերություններով մատուցվող «բարի» լուրերից հետո հասարակությունը «Ա1+»-ի լուրերի կարիքն ունի:

Ըստ նրա` 7 տարի շարունակ «Ա1+»-ի բացակայությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում «Ա1+»-ի եթերազրկումով խոսքի ազատության ոլորտում սկսված հետընթացը շարունակվում է. ««Ա1+ի եթեր վերադառնալուց հետո հետընթացը կարող է կանգնել եւ նոր կմտածենք խոսքի ազատության ոլորտում առաջընթացի մասին»:

Վարդան Հարությունյանը չի բացառում, որ ժամանակի ընթացքում ՀՀ-ում կլինեն «Ա1+»-ից ավելի լավ հեռուստաընկերություններ, սակայն երկրում ժողովրդավարություն հաստատելու հարցում «Ա1+»-ին եթեր վերադարձնելը համարում է առաջնային խնդիր. « «Ա1+»-ի եթերազրկումը ժամանակին եւ այսօրվա իշխանության համար անհրաժեշտություն էր, որովհետեւ նրանց գերխնդիրը հասարակությանը օբյեկտիվությունից հեռու պահելն էր, իսկ հասարակության համար դա մեծ ցավ է»:

Իրավապաշտպանի կարծիքով` «Ա1+»-ի բացակայությունն իր բացասական ազդեցություն ունի նաեւ քաղաքական դաշտում եւ ընդհանարապես երկրում ստեղծված մթնոլորտում. «Երկրում բավական է լինի մեկ ազատ հեռուստաընկերություն, եւ դիկտարորն այլեւս գոյություն չի ունենա»:

«Իշխանությունները կլինեին ավելի թշվառ»

«Եթե «Ա1+»-ը այսօր լիներ եթերում, մեր երկրում շատ բան այսպես չէր լինի, իսկ ամենակարեւորը այս իշխանությունները կամ չէին լինի, կամ ավելի թշվառ վիճակում կլինեին»,- կարծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա գտնում է, որ ամենեւին պատահական չէր, որ իշխանությունները «Ա1+»-ին զրկեցին հենց 2002թ. ` ՀՀ նախագահի ընտրություններից առաջ:
««Ա1+»-ը շարունակում է վտանգավոր լինել այս իշխանությունների համար, քանի որ նրանք վախենում են ճշմարտությունից»,- նշեց Արթուր Սաքունցը:
Վերջին 7 տարիների ընթացքում հեռուստաեթերում «Ա1+ի» բացակայությունը, ըստ իրավապաշտպանի, առաջին հերթին արտահայտվել է օբեյկտիվ եւ այլընտրանքային տեղեկատվության բացակայությամբ:
«Հեռուստատեսային եթերում «Ա1+»-ի բացակայությունը իշխանություններին թույլ է տալիս ունենալ ամբողջովին վերահսկելի եւ կառավարելի հեռուստաեթեր»,- գտնում է իրավապաշտպան Սաքունցը:

«Ա1+»-ը դաս եղավ մյուսներին»

«Տխուր է»,- «Ա1+»-ի երթերազրկումը մեկ բառով է գնահատում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նրա կարծիքով` 2002թ. ապրիլի 2-ին «Ա1+»-ի եթերազրկումը միանշանակ քաղաքական որոշում էր. ««Ա1+»ի երթարզրկումից հետո Հայաստանի հեռուստաընկերությունների կայնքում շեշտակի փոփոխություններ տեղի ունեցան, որոնք արտահայտվեցին սահմանափակումներով: «Ա1+»-ի երթում լինելը այլ հեռուսատընկերություններին ավելի ազատ լինելու հանրավորություն էր տալիս»:

Սահմանափակումներ ասելով` Ավետիք Իշխանությունը նկատի ունի մի քանի ուղղություններով.
««Ա1+»-ի օրինակով դաս եղավ մյուս հեռուստաընկերություններին: Իշխանությունները, մասնավորապես ՀՌԱՀ-ը, մյուս հեռուստաընկերույթուններին ստվերային ձեւով գրաքննության է ենթարկում»:
Պարոն Իշխանյանն այսօր ծիծաղելի է համարում «Ա1+»-ի եթերազրկման վերաբերյալ իշխանություններին բացատրությունները, մասնավորապես, որ «Ա1+»-ը պարտվել է մրցույթներում. «Ծիծաղելի նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում» կատարված փոփոխությունը, որի համաձայն մինչեւ 2011թ. մրցույթներ չեն լինելու»:
Բոլոր դեպքերում Ավետիք Իշխանյանը լավատես է եւ կարծում է, որ մինչեւ 2009թ. վերջը «Ա1+»-ին կվերադարձնեն իր եթերը: