Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինքնաբավ կենցաղ»-ի համար

Տնտեսություն

Ճապոնիայի կառավարությունը և Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Մարդկային անվտանգության հիմնադրամը Հայաստանում ՄԱԿ-ի գործակալություններին տրամադրել են 2 484 900 00 ԱՄՆ դոլար' Հայաստանում «Սոցիալապես կարիքավոր փախստականների, ներքին տեղահանվածների և տեղացի ընտանիքների համար ինքնաբավ կենցաղ» ծրագրի իրականացման նպատակով:

Այդ կազմակերպություններն են'ՄԱԿՓԳՀ-ն' ծրագրի համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ), ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման միջազգային կազմակերպությունը (ՅՈՒՆԻԴՈ):

Ծրագիրը մշակվել և ֆինանսավորման խնդրանքով Միավորված ազգերի կազմակերպության Մարդկային անվտանգության հիմնադրամին է հանձնվել ՄԱԿՓԳՀ-ի կողմից' Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների համատեղ ջանքերի շնորհիվ:

Ինչպես նշվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության մեջ'ծրագրի նպատակն է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշակի համայնքներում աջակցել կարիքավոր ընտանիքներին, նվազեցնել աղքատությունը, նրանց ապահովելով սոցիալական բնակարաններով, միաժամանակ եկամտաբեր բիզնեսների, ֆերմերային գործունեության և էներգիայի բազմազան ծառայությունների մատչելիության միջոցով ավելացնել նրանց ինքնաբավությունը:

ՄԱԿ-ի Մարդկային անվտանգության հիմնադրամի ծրագիրը կօգնի բարելավել կարիքավոր ընտանիքների ապրելու պայմանները, առավել բարձրորակ առողջապահական ծառայություններից, կրթական համակարգից օգտվելու հնարավորությունները, ինչպես նաև կաջակցի շահառուների և ինքնակառավարման մարմինների կարողունակությունները հզորացնելուն:

Ծրագրի իրականացումը կսկսվի 2009 թ-ի ապրիլի մեկին և կավարտվի երկու տարի հետո, և այն կապահովի կարիքավոր ընտանիքների ինքնաբավ կենցաղը և արժանապատիվ կյանքը' հատկապես Հայաստանում ֆինանսական ճգնաժամի ներկա իրավիճակում: