• Ավտովթար դեսպանատան մոտ

    Մարտի 17-ին, ժամը 23.59-ին Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում’ ԱՄՆ դեսպանատանը հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտովթար:

    Դեռեւս չպարզված հանգամանքներում’ ՙԲՄՎ 325-Ի՚ մակնիշի 19ԼՕ667 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը: Պատահարի հետեւանքով վարորդը’ 20-25 տարեկան անձը չպարզված քաղաքացին, ստացել է տարբեր վնասվածքներ ու տեղափոխվել ՙԱրմենիա՚ բժշկական կենտրոն:

  •