• ‘Պատրաստ եմ զինվորի պես իմ պարտքը կատարել’ (տեսանյութ)

    ՚Աշխարհի ոչ մի ժողովուրդ պատերազմ չի սիրում£ Բայց աշխարհի ոչ մի ժողովուրդ նաեւ չի ատում իր հաղթանակած պատերազմը£ Պատերազմի նկատմամբ տոտալ« համաժողովրդական ատելությունը հղի է նոր պատերազմների եւ կործանման վտանգով£ Մենք մեր ժողովրդին հնարավորություն չտվեցինք գնահատել անգամ իր հաղթանակած պատերազմը£ Արդյունքում հասել ենք արդեն սիմվոլների ոչնչացմանը£ Մայիսի 28-ը դաշնակներինն է` չենք տոնում« սեպտեմբերի 21-ը ՀՀՇ-ինն է` չենք տոնում« Սահմանադրությունը Լեւոնինն է` մերը չէՙ,-սրանք Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն են, որոնք նա ասել է 1999թ. հունվարի 30-ին ՀՀԿ 5-րդ արտահերթ համագումարում:

     

     

    Այն ժամանակ Վազգեն Սարգսյանը դեռեւս Պաշպանության նախարար էր: Դեռեւս չէր ձեւավորվել ՚Միասնությունՙ դաշինքը, որը Վազգեն Սարգսյանը` Կարեն Դեմիրճյանի հետ գլխավորելով, մասնակցեց ԱԺ-ի մայիսյան ընտրություններին: Իսկ հունվարին Վազգեն Սարգսյանն ասում էր. ՚Ընդհանրապես« հայ նոր իրականության մեջ« ընտրություն երեւույթը տնաքանդության աստիճան ծայրահեղացված էՙ£

    ՚Ուզում եմ անդրադառնալ այսօրվա ընտրություններին« սպասվելիք ընտրություններին£ Ուզում եմ միանգամից հայտարարել« որ այս ընտրությունները ՀՀԿ-ի համար« շարժման համար գերխնդիր չեն լինելու£ Ոչ մի ընտրություն չարժի« որ դրա շուրջ ժողովուրդը պառակտվի« առավել եւս՝ թշնամանաՙ,- ՀՀԿ համագումարում հայտարարել է Վազգեն Սարգսյանը` հաշտության կոչ անելով ու միաժամանակ նշելով, որ իրականում. ՚Մենք ոչ մի անգամ ընտրություն չենք արելՙ

    Վազգեն Սարգսյանը ՀՀԿ արտահերթ համագումարում մի քանի պարզաբանումներ է արել: 10 տարի անց ներկայացենք կրճատաբար.

    ՚Ուռճացված էՙ

    Հանիրավի ուռճացված է իմ դերակատարությունը քաղաքական գործընթացներում« հանիրավի£ Ոþչ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք« ոþչ Ռոբերտ Քոչարյանի օրոք ես չեմ մասնակցել տնտեսական քաղաքականությանը£ Ես չեմ մասնակցել կադրային քաղաքականությանը« եթե ինձ մասնակից չեն դարձրել դրան£ Ես աշխատել եմ յոթ վարչապետների հետ եւ ոչ մեկի հետ անձնական կոնֆլիկտ չեմ ունեցել« կարող եք հարցնել իրենց£ Ոչ մեկին չեմ ծեծել« ոչ մեկին հանրապետությունից չեմ քշել£ Հակառակը, ես նրա հետ խոր բարեկամական« ընտանեկան կապեր ունեմ£ Չեմ մասնակցել սեփականաշնորհման գործընթացին« եւ ես ինքս ոչինչ չեմ սեփականաշնորհել£ Կլաններ չեմ ստեղծել եւ նպատակ չունեմ« քանի որ համարում եմ կլանայնությունը մեր երկրի ամենամեծ վտանգներից մեկը£

    Ի պաշտոնե եւ նաեւ կենսագրությամբ պատերազմող երկրի պաշտպանության նախարարը չէր կարող մասնակից չլինել քաղաքական գործընթացներին£ Եթե նախարարը չմասնակցեր« ուշադիր լսեք« խնդրում եմ« ամբողջ բանակն էր դառնալու քաղաքական գործընթացների մասնակից£ Ես իմ անձով կանգնել եմ արանքում« հասարակության քաղաքական ուժերի եւ բանակի արանքում` ստանալով հարվածներ եւ ներքեւից« եւ վերեւից£ Շա՞տ եք ուզում` կարող եմ դուրս գալ քաղաքականությունից£ Բայց այդ դեպքում պիտի նկատի ունենաք նաեւ այս հեռանկարը£

     

     

     ՚Ճակատագրով ենք կապվածՙ

     

     

    Ռոբերտ Քոչարյանի եւ իմ հարաբերությունների մասին: Վերջին մեկ տարվա ընթացքում ով չի հոգնել, այդ մասին խոսել է£ Ասում եմ մեկընդմիշտ« առաջին եւ վերջին անգամ« որովհետեւ ավելորդ ճամարտակությունների կարիք չունեմ« մենք մտերիմ ընկերներ ենք« մենք մարտական ընկերներ ենք« կապված ենք նաեւ ճակատագրով£ Ես երբեք Ռոբերտ Քոչարյանի դեմ դուրս չեմ գալու« հույսներդ կտրեք£ Մենք նաեւ ապացուցելու բան ունենք£ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռանալով` մեզ վրա մեծ պատասխանատվություն է թողել£ Մենք համոզված ենք« որ ճիշտը մենք էինք« բայց դեռ ձեզ եւ ժողովրդին էլ պիտի ապացուցենք« որ ճիշտը մենք ենք£ Մենք ճակատագրով ենք կապված իրար£

    ՚Եթե Տեր-Պետրոսյանը չհեռանար…ՙ

    Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իմ հարաբերությունների մասին© հարգել« գնահատել եւ հարգում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին£ Իմաստուն եւ բարոյական մարդ ու գործիչ է£ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ` իր հետ տանելով իր համոզմունքները« թողնելով դաշտը մեզ£ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքը որոշեր չհեռանալ« ոչ ոք նրան չէր կարող հեռացնել£ Եվ այն ճամարտակությունները« թե Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռացրեցին« եւ ժամանակավրեպ էր« եւ ո՞վքեր հեռացրեցին` սկսած Վազգեն Սարգսյանից դուրս եկավ մինչեւ Ղարաբաղի Մուրադիկ« անհեթեթ ու ծիծաղելի են£ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չհեռանար« ոչ ոք նրան չէր հեռացնելու£ Եթե ինքը ինձ հեռացներ որպես պաշտպանության նախարարի« ես հեռանալու էի£ Բայց այդ դեպքում պատասխանատվությունը իր վրա կմնար£ Հիմա ինքը հեռացավ« պատասխանատվությունը թողել է մեզ վրա£ Այստեղ պատասխանատվության խնդիր կա« ոչ թե մեկս մյուսին հեռացնելու£ Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին դեմ դուրս չեմ եկել« ես գաղափարն եմ պաշտպանել£ Մեր հակասությունը եղել է Արցախի խնդրի շուրջ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ եղած մի խումբ մարդկանց շուրջ£

    ՚Վանոն իմ ընկերն էՙ

    Վանո Սիրադեղյանի հետ իմ հարաբերությունների մասին« Վանոն իմ ընկերն է« ինչպես որ իմ ընկերներն են Լեւոնը« Ռոբերտը« Սերժը« Սամվելը« Բաբկենը« մյուսները£ Մենք միասին ահավոր ճանապարհ ենք անցել£ Եղել են օրեր« երբ երկրի եւ մեր ճակատագիրը կախված է եղել մազից£ Մենք հաղթահարել ենք այդ դժվարությունները« եւ դա մոռանալու բան չէ£ Եթե ուզում եք ճիշտն իմանալ« իմ անձնական կարծիքը վերջին գործընթացների մասին հետեւյալն է« հարցը ոչ կալանավորման հետեւանքով« այլ քրեական գործ հարուցելու տարբերակով պիտի մտներ դատարան եւ դատարանում որոշվեր« թե որտեղ է ճշմարտությունը

     

     

     ՚Ես նաեւ զինվոր եմՙ

     

     

    Ես չեմ ուզում դառնալ նախագահ£ Ես չեմ ուզում դառնալ ԱԺ նախագահ£ Ես չեմ ուզում դառնալ վարչապետ£ Ես ուզում եմ մնալ պաշտպանության նախարար£ Ես համարում եմ« որ բանակը ՀՀ կայունության եւ պաշտպանության հիմքն է£ Ես համարում եմ« որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն« առանց բանակի չի կարող զարգանալ տնտեսությունը եւ հակառակը£ Ես համարում եմ« որ ես լավ պաշտպանության նախարար եմ£ Ես համարում եմ« որ ես շատ գործ ունեմ անելու այդ համակարգում£ Գոնե 2-3 տարի դեռեւս անչափ մեծ ծավալի աշխատանք կա« ես կարող եմ դա անել£ Ես տեսնում եմ« թե ինչ պիտի անել£ Բայց ես նաեւ զինվոր եմ£ Եթե հանրապետության նախագահը վաղը գտնի« որ ես այլ ոլորտում եմ պետք« կարեւոր չէ` պաշտոնի բարձրացում է« թե ցածրացում« ես պատրաստ եմ զինվորի պես իմ պարտքը կատարել£

    Ի դեպ

    Ականավոր եւ քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 50 տարեկան: Սակայն նա սպանվեց 10 տարի առաջ, 1999թ հոկտեմբերի 27-ին` ԱԺ-ում: Այն ժամանակ Վազգեն Սարգսյանը ՀՀ վարչապետն էր, իսկ ողբերգության օրը խորհրդարանում պատասխանում էր պատգամավորների հարցերին:

     

     

     

     

     

  •