Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը էլեկտրոէներգիա կտա՞ Թուրքիային

Տնտեսություն

Հայ-թուրքական հարաբերությունների ՚ջերմացմանՙ ֆոնի վրա նախորդ տարի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք էր բերվել պայմավորվածություն, համաձայն որի ՀՀ-ն 2009-ի գարնան սկզբից կսկսի էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա:

՚Առայժմ նորություն չկա: Ծրագիրը ուժի մեջ է, թուրքական ՚Յունիտՙ ընկերությունը չի հրաժարվել պայմանավորվածությունից, բայց հստակ ժամկետների մասին դեռ խոսք չկաՙ,- ՚Ա1+ՙ-ի հարցին պատասխանեց ՀՀ էներգետիկայի նախարարի մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի նախարարությունը հաղորդում էր, որ թուրքական ՚Յունիտՙ ընկերության եւ ՚Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցերՙ ՓԲԸ-ի միջեւ արդեն իսկ կնքված պայամանագրի համաձայն գործընթացը կիրականացվի առանց միջնորդի` Հայաստան-Թուրքիա ուղիղ կապով, Կարսի տարածքով, գարնան սկզբից:

Պայմանավորվածության համաձայն սկզբնական շրջանում տարեկան կարտահանվի 1,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Հզորությունների մեծացմանը զուգընթաց հնարավոր է արտահանումը հասցնել մինչեւ 3,5 մլրդ կՎտ/ժ-ի: Թուրքական կողմը տարբեր լրատվամիջոցներով Թուրքիայի էներգետիկայի նախարարի մակարդակով այս տեղեկատվությունը հերքել էր: