Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատարագ Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Հասարակություն

Մարտի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ եւ Անմահ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանության, կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ 2008 թ. մարտի 1-ի զոհերի հոգիների հանգստության համար: Հայտնում են Մայր Աթոռի մամլո գրասենյակից: