Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը

Պաշտոնական

Վերջին 3 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման տասնյակ դեպքեր:

՚Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում նաեւ` դիպուկահար հրացաններից գնդակոծել է սահմանամերձ Լալաիլագի, Մուսաբեյլի, Չախռլը, Աշաղը Աբդուռահմանլի, Կուրոպատկինո, Շուրաբադ, Ջրաբերդ, Լեւանարխ, Կարմիրավան, Յարմջա եւ Թալիշ բնակավայրերի ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերը: Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն տանող ստորաբաժանումների ձեռնարկած համարժեք գործողություններից հետո հակառակորդը լռել էՙ, - տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության` հրադադարի խախտումների հետեւանքով ղարաբաղյան ուժերը կորուստներ չեն ունեցել: