Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷԺԱՆ ՊՈՊՈՒԼԻԶՄ ԸՍՏ ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ

Քաղաքականություն

13.05.04

Մեկնաբանելով դատաիրավական բարեփոխումների ծրագրի շուրջ վերջին խմորումները` ՀՀ արդարադատության նախարարի մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը ասել է, որ որ ժամանակին նախարարությունից Վերահսկիչ պալատին ներկայացված մի քանի տասնյակ էջ կազմող «Դիտողությունները եւ առարկությունները» անտեսվել են վերջինի կողմից:

«Դրանք չընկալելու համար պետք էր մեծ ջանքեր գործադրել: Ազգային ժողովի ամբիոնը անձնական մոլորությունները ժողովրդին պարտադրելու համար չէ»,- ասել է Արա Սաղաթելյանը` ընդգծելով, որ խոսքը գնում է խիստ կարեւոր դատաիրավական ծրագրի վարկաբեկման մասին:

Արդարադատության նախարարը նախօրեին Ազգային ժողովում որոշ պատգամավորների ելույթները բովանդակային առումով բնորոշեց որպես «էժան պոպուլիզմ»:

«Մենք մտահոգված ենք, որ բարձր ամբիոնը օգտագործվում է սխալ եւ ապակողմնորոշող տեղեկություններ տարածելու համար: Որեւէ մեկը բարոյական իրավունք չունի օգտագործել բարձր ամբիոնը անպատասխանատու հայտարարությունների համար, որոնց հիմքում է, իմ կարծիքով, կա'մ պարզ անգրագիտությունը, կա'մ նեղ անձնական շահերի հետապնդումը», - Արդարադատության նախարարի երեկ ասած խոսքերը կրկնեց նրա մամուլի քարտուղարը: