Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐԾԻՔԻ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՎՈ՞ՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Քաղաքականություն

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ժողովրդավարական ուղի որդեգրած երկրում քաղաքական կուսակցությունների դաշինքի դեմ հարուցված քրեական գործին, ասաց. «Ես դավանել եմ, դավանում եմ, § դավանելու եմ ժողովրդավարական արժեքներին: Իսկ ինչ վերաբերում է «Արդարության» դեմ հարուցված քրեական գործին, ապա առաժյմ ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց, քանի որ գոյություն ունի անմեղության կանխավարկած § քանի դեռ լուրջ փաստարկներ չեն ներկայացվել, որոնք դատական գնահատման են ենթակա , ես որ§է բան ասել չեմ կարող»:

Մեզ նա§ հետաքրքրեց, թե ինչպես է Դավիթ Հարությունյանը վերաբերում միայն մամուլում կարծիք հայտնելու համար մեկուսարանում հայտնված գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի կալանքի փաստին: «Նայած ինչ կարծիք § ինչ տեսակետ է հայտնել նա: Ես չեմ կարող ասել, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրված, բայց մամուլում էլ մարդ կարող բռնության կոչեր անել»:

Արդարադատության նախարարը նա§ խնդրեց իրեն դատախազությանը վերաբերող հարցեր չտալ: