Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՈՏՈՆ ՉՊԵՏՔ Է ՊԵՏԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԼԻՆԻ

Տնտեսություն

Նախորդ տարվա վերջին եռօրյայում ԱԺ մի քանի պատգամավորներ նախաձեռնեցին ստորագրահավաք, որի նպատակն էր հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի լոտոները անցնեն պետության տնօրինության տակ, այլ կերպ ասած՝ լոտոները դառնան պետական մենաշնորհ:

Ֆինանսների § էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը մեր խնդրանքով ներկայացրեց կառավարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ. «Ֆինանսների § էկոնոմիկայի նախարարությունը կտրուկ դեմ է դրան, § ընդհանրապես, դեմ ենք պետության կողմից որ§է կարգի տնտեսվարությամբ զբաղվելու առաջարկներին: Դա ավելի կբարձրացնի կոռուպցիան, կավելացնի չինովնիկներ, հետո էլ պետական բյուջեից գումարներ ենք դնելու, որովհետ§ շահութաբեր չի լինելու, վնասով են աշխատելու. փորձն է ցույց տվել: Սկսելու ենք բյուջեից գումար տալ, որ լոտո պահենք, եթե պետական եղավ. դա անընդունելի է»:

Երկրորդ տարբերակն էլ է առաջարկվում, որ պետությունը տպագրի լոտոները, այնուհետ§ դրանք վաճառեն կազմակերպությւնները. «Սա շատ վտանգավոր գործունեություն է, որովհետ§ դա հնարավորություն է տալիս չինովնիկին մինչ§ խաղարկությունը իմանալ, թե որ տոմսն է շահելու: Եթե նույնիսկ չանի, այդ վտանգի առաջ միշտ է լինելու»:

Այժմ Վարդան Խաչատրյանը հանձնարարել է տեսնել, թե ինչ սարք կարող են ձեռք բերել, որտեղ կլինի ֆինանսների § էկոնոմիկայի նախարարության լոգոն § այդ դեպքում, նախարարության լոգոյով որտեղ ուզեն կարող են տպագրել, իսկ օրինական կհամարվի հենց լոգոյով տոմսը: «Դրանից ավել մենք չենք կարող անել. ինչպես ծխախոտի ակցիզը. եթե կա, ուրեմն օրինական է, եթե ոչ՝ ուրեմն ապօրինի: Եվ այդ դեպքում արդեն ոչ թե մենք կզբաղվենք, այլ իրավապահ ու հարկային մարմինները»: