Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ»

Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք -2004» զորավարժության Բաքվում կայանալիք պլանավորման կոնֆերանսին հայ սպաների մասնակցության ձախողումը Ադրբեջանի կողմից, ըստ երեւույթին, խոստանում է վերաճել միջազգային սկանդալի: Այդ մասին զգուշորեն ակնարկում են ադրբեջանական ԶԼՄ-ը, մասնվորապես վկայակոչելով այդ երկրի պաշտպանական գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնում է Բաքվի «Էխո» թերթ: Ըստ իր աղբյուրի՝ դա հրահրում է հայկական կողմը եւ չի բացառվում, որ այն արձագանք ունենա ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից:

Դրա համատեքստքում պետք է դիտարկել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Վիլայաթ Գուլիեւի հայտարարությունն այն մասին, թե իր երկիրը ոչ մի պատասխանատվություն չի կրում հայ սպաների Բաքու չժամանելու վերաբերյալ, իսկ Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Իբրահիմ Նաբիղօղլուն նշում է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ ՆԱՏՕ-Ն չեն դիմել հյուպատոսություն վիզա ստանալու համար:

Հյուպատոսը հայտնում է, որ նույնիսկ դիմելու դեպքում նախատեսվում է մինչեւ 3 օրվա ընթացակարգ, որն այս պարագայում չէր կարող պակաս լինել: Ըստ նրա հայերը միեւնույն է չէին հասնելու ժամանակին, քանի որ կոնֆերանսը հենց 3 օր էր տեւում /հունվարի 13-15/:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը նշեց, որ նախարարությունում սպասում են Ստամբուլից հայ սպաների վերադարձին եւ այսօր երեկոյան նրանց վերադառնալու դեպքում, վաղը կկայանա մամուլի ասուլիս: