Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵՐՋԸ ԼԱՎ ԼԻՆԻ

Քաղաքականություն

Հունվարի 8-ին ԵԽԽՎ-ի ընդունած փաստաթղթում արձանագրվել է «Ղարաբաղյան կոնֆլիկտ եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներ» ձեւակերպումը` նախկին «Ղարաբաղյան կոնֆլիկտ եւ գրավյալ տարածքներ» ձեւակերպման փոխարեն:

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը լրագրողներին վստահեցրեց, որ սա ադրբեջանական դիվանագիտական հաղթանակը չէ, ոչ էլ հայկական կողմի պարտությունը:

«Սա խորհրդարանական գործընթաց է, ոչ թե դիվանագիտական», - հայտարարեց նախարարը:

Ըստ նրա, պետք չէ ցավագին ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոր ձեւակերպումը, քանի որ ԵԽԽՎ-ի ընդունած փաստաթուղթը դեռեւս քննարկման փուլում է. «Մինչեւ վերջնական ավարտին չհասնելը, կարծում եմ, դեռ վաղ է եղրակացություն անելը»:

Վարդան Օսկանյանը մխիթարվում է նաեւ նրանով, որ ԵԽ-ն իր ընդունած նախկին փաստաղթերում սկզբում շատ վատ է արտահայտվել մեր երկրի մասին, բայց հետո. «Լավ է վերջացել Հայաստանի համար»:

ՀՀ ԱԳ նախարարը կարծում է, որ ի տարբերություն նախորդ տարվա 2004թ Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար կլինի ակտիվ տարի` շնորհիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվության: