Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՎՐԱՑԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԲԱՅՑ ԿԼԻՆԻ

Քաղաքականություն

Հունվարի 25-ին, Վրաստանի նորընտիր նախագահ Միխաիլ Սահակաշվիլին երդվեց միախմբել ազգը, միավորել, ծաղկեցնել Վրաստանը եւ կրթված, միավորված ու հպարտ վրացիների համար բացել աշխարհին միացնող բոլոր սահմանները:

Վրաստանի հազարավոր քաղաքացիների ու բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ տեղի ունեցած այս արարողությունը տարբերվում էր ՀՀ նախագահի երդմնառության արարողությունից:

Այդ մասին է զրույցը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ.

- Սահակաշվիլու երդման արարողությունը վերածվեց տոնախմբության, մի ժողովրդի տոնակատարության, որը վստահաբար գիտի` ուր է գնում: Իսկ Ռոբերտ Քոչարյանի երդման արարողությունը, բոլորս էլ հիշում ենք ինչպիսին էր` բանակով, զինվորներով, փշալարերով շրջապատված, ծեծված մարդկանցով: Այս երկու արարողությունները համեմատության եզրեր չունեն: Դրանով կարելի է միայն համեմատել երկու ժողովուրդների բախտը. մենք փորձեցինք վերջնականապես ոչնչացնել նորմալ, բարեկեցիկ, ամենակարեւորը՝ արժանավայել ապրելու հնարարավորությունը, իսկ վրացիները ամեն գնով այն ձեռք բերեցին:

- Ըստ Ձեզ, Հայաստանը ապագա չունի՞

- Հայ ճողովրդի կյանքում շատ են եղել այնպիսի չափից ավելի տխուր իրադարձություններ, ինչպես եղավ Ռոբերտ Քոչարյանի երդման արարողության ժամանակ: Բայց հայ ժողովուրդը երբեք իրեն չի կորցրել, հիմա էլ չի կորցնի: Հույս ունեմ, որ մի օր մեր հարեւանների օրինակին կհետեւենք:

- Ի՞նչը կստպի մեր ժողովրդին` դիմելու հարեւան վրացիների օրինակին:

- Ըստ իս, միայն աժանապատվության զգացումը, բայց ցավով պիտի նշեմ, որ այսօր այդ զգացումով մեր քաղաքացիները տոգորված չեն: Այս դեպքում իշխանությունը հասել է հաղթանակի` ստիպելով մեր քաղաքացիներին միայն իրենց անձնական խնդիրները լուծելով ապրել, հասարակական որեւէ իրադարձությամբ չհետաքրքրվել:

- Հետեւաբար, վրացական տարբերակ Հայաստանում բացառվում է:

- Այսօր այո:

- Առաջիկայու՞մ:

- Կլինի: