Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՄՈՒ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

Մարզեր

Շիրակի մարզում մոտ 20 րոպե տեւած քամին զգալի վնաս է հասցրել մի շարք գյուղերի։ Հիմնականում վնասվել են բնակելի տների կտուրները։ Քամու պատճառով շուռ են եկել էլեկտրասյուներ։

Ըստ արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության վարչության պետի տեղակալ Նորայր Ղազարյանի, մարզում հիդրոմետ կայանների փակման պատճառով հնարավոր չէ կանխագուշակել նման քամիները։

Կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քամու հասցրած վնասը կազմել է 13 մլն. դրամ։

Տուժած գյուղերի բնակիչների համար փոխհատուցում նախատեսված չէ։ Նույնիսկ օգնության հատկացման դեպքում նրանք իրենց ուժերով պիտի վերականգնեն իրենց տները։