Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ` ՄԻԱՅՆ ԹՂԹԻ ՎՐԱ

Քաղաքականություն

«Մեզ մոտ պաշտպանված չեն մարդու իրավունքները, ազատությունների մասին խոսելն ուղղակի ավելորդություն է, մեզ մոտ չկա մամուլի ազատություն, խոսքի ազատությունը շատ սահմանափակ է»,- այս հավաքական տեսակետին են Հանրապետության ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները:

Ի դեպ, ընդդիմադիրները պնդում են, որ •ործող Սահմանադրության մեջ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների չափանիշներն ընդունելի են: «Սահմանադրությունում, որին ես դեմ եմ եղել եւ հիմա էլ եմ դեմ, այդ կոմպլեքսում ամրա•րված իրավունքների եթե 5%-ն իրականացվեր Հայաստանի Հանրապետությունում, ապա մեր երկիրը կլիներ ծաղկուն վիճակում»,- ասում է Սահմանադրական իրավունք միության ղեկավար Հրանտ Խաչատրյանը: Նմանատիպ մոտեցման կողմնակից է նաեւ Հայաստանի Ազատական Առաջադիմական Կուսակցության նախա•ահ Հովհաննես Հովհաննիսյանը. «ործող Սահմանադրությունն իրապես թույլ է տալիս, որ եթե հասարակությունը, իշխանությունը, ժողովուրդը շարժվեն Սահմանադրությամբ եւ •ործող օրենքներով` մարդու իրավունքների տեսանկյունից, ապա մենք կարող ենք ասել, որ թղթի վրա •րած ունենք բավականին ժողովրդավար երկիր: Բայց հարցը նրանում է, որ այդ ամեն ինչը պետք է պաշտպանվի, այդ ամեն ինչը պետք է իրա•ործվի: Մի բան, որը չի արվում»:

Հենց այս իրավիճակն է ստիպում ընդդիմադիրներին պնդել, որ այսօր ժամանակը չէ Հայաստանում իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, քանի որ հասարակությունը պառակտված է, իսկ իշխանությունն ունի վստահության հետ կապված խնդիրներ: Բացի այդ Սահմանադրության ստեղծման տեսանկյունից նույնպես կան մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված պահանջներ: «Նոր Սահմանադրությունը կարող է լինել միայն մի դեպքում, երբ հասարակությունը իր կյանքի ամենակարեւոր փաստաթուղը ընդունի քաղաքական-հասարակական կոնսենսուսի պայմաններում: Այսինքն` ամբողջ հասարակությունը պետք է համախմբվի, •ոնե հասարակության մեծամասնությունը»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը: Իր հերթին ՍԻՄ նախա•ահը նույնպես պնդում է. «Առաջին իրավունքը, որ ես կուզենայի ունենար ՀՀ քաղաքացին` Սահմանադրություն մշակելու եւ Սահմանադրություն ընդունելու իրավունքն է, որից մեր քաղաքացին զրկված է 1991 թվականից ի վեր: Դրանից զրկվելու պայմաններում մյուս իրավունքները, որ ենթադրվում է որ պետք է ամրա•րվեն ՀՀ Սահմանադրությունում` ուղղակի պատրանքներ են կամ լավա•ույն դեպքում քաղաքական խաղեր, որոնց կարելի է մասնակցել տարբեր դիրքերից»:

Թե՛ ՍԻՄ, թե՛ ՀԱԱԿ ղեկավարները ընդունում են այն տեսակետը, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է բարեփոխվի: Սակայն, ոչ այսօր եւ ոչ •ործող իշխանությունների ներկայությամբ: «Այս իշխանությունները վերջին տարիներին ապացուցեցին, որ Սահմանադրությամբ չեն •ործում, դատական •ործունեությունը Սահմանադրության շրջանակներում չէ: Նրանց համար ի՞նչ տարբերություն, թե երկրում ինչ Սահմանադրություն է, միեւնույն է նրանք Սահմանադրությամբ չեն •ործում»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը: Հավանաբար նույն նկատառումներից ելնելով` ՍԻՄ ղեկավար Հրանտ Խաչատրյանը դեմ է, որ օրինակ` այսօր բարեփոխումներում ամրա•րվի ՀՀ քաղաքացու Սահմանադրական Դատարան դիմելու իրավունքը. «Եթե նույն չափով իրականացվի այդ իրավունքը, ինչքան որ առաջին ատյանից մինչեւ երրորդ ատյանը դիմելու իրավունքը, ապա հիմա պետք չէ, որ ունենա այդ իրավունքը: Թող երազի Հայաստանի քաղաքացին այդ իրավունքի մասին եւ իրականացնի իր երազը: Բայց ունենալ այդպիսի իրավունք, ես չէի ցանկանա մեր քաղաքացուն»:

ՀՀ Սահմանադրությամբ քաղաքացու իրավունքների ընդլայնման մասին Հովհաննես Հովհաննիսյանը անիմաստ է համարում խոսել, քանի որ «փոխանակ իշխանությունները փորձեն մարդու իրավունքների բլոկը մեծացնել Սահմանադրության մեջ, նրանք փորձում են նախա•ահի իրավունքները մեծացնել: Այսինքն` նոր մեծ պատ են շարում նախա•ահի եւ ժողովրդի, հասարակության միջեւ: Չի կարելի այդ պատը հաստ եւ մեծ անել, որովհետեւ դա փլվելու է մի օր նրանց •լխին»:

Ընդդիմադիրներն այն տեսակետին են, որ չի կարելի ֆորմալ բարեփոխումներ անել` եվրոպացիների առջեւ ստանձնած պարտավորությունների պատճառով: ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր նույնիսկ հետեւյալ խորհուրդն է տալիս եվրոպացիներին. «Կարծում եմ, ԵԽ-ն ըմբռնումով կմոտենա, մինչեւ հիմա էլ էր մոտենում: Նրանք պետք է հստակ շատ լավ հասկանան, որ հիմա Հայաստանում Սահմանադրության հանրաքվեի մթնոլորտ չկա, եւ Հայաստանը դա չի կարող անել: ԵԽ-ն կարող է համբերել, համբերել մի քիչ` մինչեւ երկրում ձեւավորվեն նոր իշխանություններ»:

ԼԵՆԱ ԲԱԴԵՅԱՆ