Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՄ ՀԱՄԱՐ ԱՅԼԵՎՍ ՈՉԻՆՉ Է»

Մշակույթ

2001 թ-ի սկզբին Հայաստանի մշակույթի նախարարի հրամանով աշխատանքից ազատվեց Օպերայի եւ Բալետի Ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Օհան Դուրյանը: Վերջինս, իշխանություններից վիրավորված. հանձնեց իր անձնագիրը եւ լքեց Հայաստանը:

Այսօր Օհան Դուրյանը ղեկավարում է Մոսկվայի Սիմֆոնիկ նվագախումբը: Այն նվագախումբը հավակնում է ստանալ պետական հովանավորչություն, հենց այդ նպատակով էլ ընտրվել է Օհան Դուրյանը: Մասնագետները գտնում են, որ միայն նրան կհաջողվի այդքան բարձրացնել նվագախմբի մակարդակը:

«Իմ ամբողջ եռանդը պիտի նվիրեմ ռուս ժողովրդին, այն ժողովրդին, որ կարողացավ հարգել ինձ եւ հնարավորություն տվեց ծառայել իրեն»,- ասում է մաեստրոն:
Մաեստրոն այնքան է վիրավորված Հայաստանից, որ ազդագրերի վրա գրված է Ֆրանսիա: «Ես Ֆրանսիայի քաղաքացի եմ », - ասում է Դուրյանը,- «Հայաստանը ոչինչ չէ ինձ համար, այլեւս ոչինչ»: